կարևոր
856 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-30 16:54
Աշխարհ

Տոկաևն առաջարկել է ապահովել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը

Տոկաևն առաջարկել է ապահովել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել Ռուսաստանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ), քանի որ դա կնպաստի կազմակերպության հեղինակության բարձրացմանը և արդարացի որոշում կլինի։

«Մեր կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու նպատակով ճիշտ և արդարացի որոշում կլիներ դրական վերաբերվել Ռուսաստանի մտադրությանը և առաջարկել նրան միանալ այս ձևաչափին կամ դիտորդի կարգավիճակով մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության գործունեությանը։ Լինելով խոշոր տերություն՝ Ռուսաստանը դարեր շարունակ սերտ կապեր է պահպանել թյուրքական աշխարհի հետ», - հայտարարել է նա Անկարայում կայացած ԹՊԿ գագաթնաժողովի ժամանակ։

Տոկաևն ընդգծել է, որ Ռուսաստանում պատմականորեն բնակվում են բազմաթիվ թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչներ։

«Ներկայումս Ռուսաստանն առաջ է մղում «Ալթայը՝ թյուրքական քաղաքակրթության օրրան» նախագիծը, որին աջակցում է Ղազախստանը։ Ռուսերենում բազմաթիվ բառեր ունեն թյուրքական ծագում։ Ընդհանուր առմամբ, եթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների, այսինքն՝ մեր կազմակերպության մի մասը, դա օգտակար կլիներ մեր բոլոր պետությունների համար», - եզրափակել է նա։