|
Փոխարժեքներ
30 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Հռոմի պապ Լևոն XIV-ը, լինելով ԱՄՆ քաղաքացի, մասնակցել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին՝ իր քվեաթերթիկն ուղարկելով փոստով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Հռոմի պապ Լևոն XIV-ն օգտվել է ընտրելու իր իրավունքից՝ որպես Միացյալ Նահանգների քաղաքացի, երբ ունեցել է համապատասխան հնարավորություն։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաստատում է, որ քաղաքացիական մասնակցության այս հաստատված ավանդույթի համաձայն՝ քահանայապետն իր քվեաթերթիկն ուղարկել է փոստով՝ Չիկագո», – ասվում է հրապարակման մեջ։
Մամուլի ծառայությունը նշել է, որ մինչև հոգևորական դառնալը նա Պերուում բնակվելու տարիներին նույնպես քվեարկել է հեռակա կարգով։
«Հռոմի պապը քաղաքացիների՝ ժողովրդավարական գործընթացներին մասնակցելը համարում է իրավունք և պարտականություն», – հայտնել է նրա մամուլի ծառայությունը։
Լևոն XIV-ը, բացի ԱՄՆ քաղաքացիությունից, ունի նաև Պերուի քաղաքացիություն։
ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին։ Դրանց ընթացքում կվերընտրվի Սենատի անդամների մեկ երրորդը և Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը։ Ներկայում Կոնգրեսի երկու պալատներն էլ գտնվում են Հանրապետական կուսակցության վերահսկողության ներքո։