|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աղմկոտ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին: «Ժողովուրդը» պարզել է, որ օրերս մի դեպք է բացահայտվել, ըստ որի՝ «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներ հաջողացրել են Ֆրանսիայից փոստով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պատվիրել և տեղափոխել Հայաստան:
Ինչպես հայտնի է՝ երկու ամիս առաջ էլ իրավապահները դատապարտյալների կողմից կազմակերպված հանցագործություննների մի ամբողջ շղթա էին բացահայտել: Մասնավորապես, բացահայտվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալներից մի քանիսը հաջողացրել էին շուրջ 40 քաղաքացիներից տարբեր եղանակներով գումար հափշտակել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: