|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ավելի քան 31 մլն ամերիկացիներ վաղաժամ քվեարկել են ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում: Այդ մասին, ըստ ТАСС-ի, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը` նշելով, որ 2014 թվականի միջանկյալ ընտրություններում ընտրողների ակտիվությունը զգալիորեն ցածր Էր. այն ժամանակ քվեարկությանը մասնակցել Էր մոտավորապես 19 մլն մարդ:
Վաղաժամկետ քվեարկությունը կիրառվում է ԱՄՆ-ի 50 նահանգներից 37-ում:
Նշենք, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կանցկացվեն միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետեր: Ընտրությունները միջանկյալ են համարվում, քանի որ կկայանան երկու նախագահական ընտրությունների միջակայքում: