կարևոր
604 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-31 16:35
Աշխարհ

Հորդանանի բանակը կանխել է Սիրիայից զինված խմբի ներթափանցման փորձը

Հորդանանի բանակը կանխել է Սիրիայից զինված խմբի ներթափանցման փորձը

Հորդանանի զինված ուժերը կանխել են Սիրիայի տարածքից մոտ 14 զինված գրոհայիններից բաղկացած խմբի՝ երկրի սահմանը հատելու փորձը։ Այս մասին հայտնում է Petra պետական գործակալությունը՝ հղում անելով թագավորության ռազմական հրամանատարությանը։

Գործակալության փոխանցմամբ՝ սահմանապահները անմիջապես մարտի են բռնվել զինված խմբի անդամների հետ՝ նրանց զգալի կորուստներ պատճառելով։ Փրկված գրոհայինները հետ են նահանջել դեպի Սիրիայի տարածքի խորքը։

Ռազմական հրամանատարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի երեկոյան՝ Հորդանանի Հյուսիսային ռազմական օկրուգի պատասխանատվության գոտում։

Զինված խմբի անդամները, ինտենսիվ կրակի ներքո, փորձել են ճեղքել պետական սահմանը, ինչի ընթացքում ուղիղ բախում է տեղի ունեցել հորդանանցի զինծառայողների հետ։