|
Փոխարժեքներ
31 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովի խոսքով՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է վերածվել աշխարհաքաղաքական ավարի՝ հայտնվելով այն ուժերի ազդեցության ներքո, որոնք, նրա գնահատմամբ, երկար տարիներ սպասել են տարածաշրջանում իրենց ազդեցությունն ընդլայնելու հնարավորությանը։
Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, Կիսելյովը նշել է, որ Հայաստանի իշխանությունները, իր կարծիքով, հաշվի չեն առնում երկրի աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանի պատմական իրողությունները։ Նրա պնդմամբ՝ առանց Ռուսաստանի հավասարակշռող դերակատարման՝ Հայաստանը կարող է արագորեն բաժանվել տարբեր ազդեցության գոտիների։
Լրագրողը նաև քննադատել է Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու քաղաքականությունը՝ նշելով, որ նախկին դաշնակիցներից հեռանալու և նոր գործընկերների աջակցությունը ստանալու միջև կարող է երկար ժամանակ անցնել։ Որպես օրինակ՝ նա մատնանշել է ԵՄ անդամակցության գործընթացում տարիներ շարունակ սպասող Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Սերբիային, Ալբանիային, Չեռնոգորիային, Հյուսիսային Մակեդոնիային և Թուրքիային։
Կիսելյովի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական ուղին կարող է հանգեցնել երկրի պետականության կորստի։