|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին: Այս մասին հայտարարեց երթն առաջնորդող Բագրատ Սրբազանը:
«Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Երեւան` Հանրապետության հրապարակ: Վաղը մայիսի ինն է, մեր գողացված եռատոնը, վաղը պետք է մեկնարկը լինի մեր կենսագրության վերականգնման: Աստված օրհնի ձեզ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայրաքաղաքում մայիսի 9-ին նրանք մեծ հանրահավաք են հրավիրում։ Շարժման անդամներին քայլերթի ճանապարհին բազմաթիվ քաղաքացիներ ողջունում են և իրենց աջակցությունը հայտնում։