|
Փոխարժեքներ
31 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Պարսից ծոցում՝ Իրանի ափերի մոտ գտնվող Լավան (Շեյխ Շոեյբ) կղզու մերձակայքում, նավը գնդակոծվել է, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։
«UKMTO-ն հաղորդում է ստացել Իրանի Լավան կղզուց 40 ծովային մղոն (74 կիլոմետր) դեպի հարավ տեղի ունեցած միջադեպի մասին։ Անհայտ արկը դիպել է նավի ձախակողմյան հատվածին, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, իսկ անձնակազմը գտնվում է անվտանգ վայրում։