կարևոր
571 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-08 19:19
Աշխարհ

Ճապոնիայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

Ճապոնիայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

Ճապոնիայի ափերի մոտ տեղի ունեցած 7.6 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգի մասին։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աոմորի պրեֆեկտուրայի արևելյան ափին։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ էպիկենտրոնը գտնվել է ծովի հատակից մոտավորապես 50 կիլոմետր խորության վրա։

Իշխանությունները զգուշացնում են, որ մինչև երեք մետր բարձրությամբ ցունամի է սպասվում ափամերձ տարածքներին, կոչ անելով ցածրադիր գոտիների բնակիչներին անհապաղ տարհանվել և տեղափոխվել ավելի բարձր վայրեր։

Իշխանությունները հրամայել են անհապաղ տարհանել մի քանի շրջանների բնակիչներին՝ նախազգուշացնելով, որ ցունամիի ալիքները կարող են հարվածել Ճապոնիայի հյուսիսային Խաղաղ օվկիանոսի ափին։

Տուժած շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվել հեռու մնալ այն ափերից և գետաբերաններից, որոնք կարող են դուրս գալ իրենց հունից։

Երկրաշարժը կարող է զգալի ավերածություններ և վնասներ պատճառել: Ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել Հոկայդո, Աոմորի և Իվատե հյուսիսային պրեֆեկտուրաների համար: