|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Կիևին Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հասցված հարվածի համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Արաղչիի և Լավրովի միջև, որը մեծ մասամբ նվիրված էր այս թեմային։ Մեր ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Իրանը պահպանում է պատասխանելու անօտարելի իրավունքը», - ասել է դիվանագետը։
Նշենք, որ հուլիսի 26-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովն ու Արաղչին զրույցի ընթացքում քննարկել են Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակման շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ցավակցություն է հայտնել իրանցի նավաստու մահվան կապակցությամբ, իսկ նրա իրանցի գործընկերը ընդգծել է կիևյան վարչակարգի արկածախնդրությունները կանխելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինան հարված է հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամ։