|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԱՄՆ իշխանությունները տեղյակ են Կարմիր ծովում իրանական «Սավիզ» նավի հետ կապված միջադեպի մասին և հերքում են իրենց մասնակցությունը վթարին: Այս մասին հայտնում է The Hill թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի խոսնակ Ջեսիկա Մաքնոլթիի հայտարարությունը:
«Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ-ի ոչ մի ուժ չի ներգրավվել այս միջադեպի մեջ»,- Մակնոլթիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նախորդ գիշեր պայթուցիկ սարք է գործի դրվել իրանական նավի վրա: Tasnim գործակալության հաղորդմամբ՝ սա օժանդակ նավ է իրանական ռազմանավերի համար, որոնք ուղեկցում են վաճառական նավատորմը: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նավը գտնվում էր Էրիթրեայի ափերի մոտ: Այս մասին պաշտոնական Թեհրանը մինչ օրս որևէ մեկնաբանություն չի տվել: