|
Փոխարժեքներ
23 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.46 |
| EUR | ⚊ | € 416.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3092 |
| GBP | ⚊ | £ 485.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Ուկրաինայի զինված ուժերը Կասպից ծովում հարձակվել են իրանական առևտրային նավի վրա։ Ինչպես հայտնում է Իրանի ԱԳՆ-ն, զոհվել է մեկ մարդ, ևս մեկը՝ վիրավորվել։
Քաղաքական գերատեսչությունից նշել են, որ Թեհրանը իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել։
IRIB-ը հաղորդում է, որ իր հերթին Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա է հանձնել՝ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակման կապակցությամբ։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է, որ Իրանը վճռականորեն պաշտպանելու է իր ազգային անվտանգությունն ու պետական շահերը։