կարևոր
787 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-31 09:29
Հասարակություն

Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»

Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

Հոկտեմբերի 23-ին հաստատվել է Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային նոր թունելի կառուցման ծրագիրը, նախագծային աշխատանքներն ավարտված են։ Վրաստան ուղեւորափոխադրումներ կատարող հայ վարորդներն ասում են, որ մինչ Հայաստանում տարիներով քննարկվում է Դիլիջան-Սեւան նոր թունելի կառուցման ծրագիրը, հարեւան Վրաստանում՝ Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին կարճ ժամկետում 18 նոր թունել է գործարկվել։ Դիլիջան-Սեւան թունելում կիսախավար է, իսկ Բաթումիի ճանապարհի թունելներում այնքան լուսավոր է, որ մեքենաները դրանցում գտնվելիս անջատում են լուսարձակները։