կարևոր
967 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-02 13:44
Աշխարհ

Լեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազա

Լեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազա

Հեռուստահաղորդավար և դերասան Լեոնիդ Յակուբովիչի անունը հայտնվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Ռազմական հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում։ Այդ մասին վկայում է արտիստի վերաբերյալ հրապարակված քարտը, որը տեղադրվել է ուկրաինական հետախուզության պաշտոնական պորտալում, հայտնում է Радио РБК-ը։

Տվյալների բազայում ներկայացված են Յակուբովիչի հրապարակային հայտարարություններն ու գործողությունները, որոնք, ըստ բազայի կազմողների, վկայում են ռուսական իշխանությունների քաղաքականությանն աջակցելու մասին։ Մասնավորապես, նշվում է նրա մասնակցությունը Վլադիմիր Պուտինի նախագահական ընտրարշավներին՝ որպես վստահված անձ, ինչպես նաև 2016 թվականին Ղրիմ կատարած այցը։

Բացի այդ, քարտում անդրադարձ է կատարվում «Պոլե չուդես» հեռուստածրագրի այն թողարկումներին, որոնց ընթացքում Յակուբովիչը նվերներ է ստացել ռուս զինծառայողներից և հատուկ ռազմական գործողության մասնակիցներից։