|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Աերոֆլոտ»-ի աշխատակցուհին, ում հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը վիրավորել էր, հայտարարել է, թե իր համար շատ տհաճ է եղել «Շերեմետեւո» օդանակավայանում տեղի ունեցած միջադեպը, որը SU 292 Մոսկվա-Հոշիմին չվերթի ուշացման պատճառով է եղել:
«Այո, ես կարծում եմ, որ նա ինձ հրապարակայնորեն վիրավորել է: Եվ նա նույնիսկ չի փորձել որևէ կերպ ներողություն խնդրել: Դա հրապարակային վիրավորանք էր, իսկ ես այդ պահին աշխատանքի մեջ էի»,- ասել է աշխատակցուհին` նշելով, որ չվերթի ուշացումը միայն Յակուբովիչին է նյարդայնացրել:
Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» լրատվականը, աշխատակցուհին դեռևս չի որոշել` կդիմի դատարան, թե` ոչ: Սակայն կինը ցանկանում է, որ Յակուբովիչը ներողություն խնդրի իրենից, թեև չի կարծում, որ վերջինս նման քայլ կանի:
Յակուբովիչի պահվածքը զարմացրել է նաև օդանավակայանի ղեկավարությանը, քանի որ չվերթը ուշացումով է կատարվել ոչ թե իրենց մեղքով, այլ անբարենպաստ եղանակային պայմանների: