|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Օրեր առաջ, Կոսովոյում ելույթ ունենալով, Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասել էր. «Կոսովոն Թուրքիա է, Թուրքիան` Կոսովո»: Այդ արտահայտության դեմ արձագանքները չեն դադարում:
Haberler.com-ը հայտնում է, որ Թուրքիայի վարչապետի արտահայտությունը Կոսովոն իր տարածքը համարող Սերբիային խիստ անհանգստություն է պատճառել: Սերբիայի նախագահ Նիկոլիչը հանդես է եկել հայտարարությամբ. «Էրդողանի արտահայտությունը կոպիտ էր: Մինչև Թուրքիան ներողություն չխնդրի, ես չեմ մասնակցի Սերբիա-Բոսնիա-Հերցեգովինա-Թուրքիա հանդիպումներին»:
Հիշեցնենք, որ նման վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Անկարայում, և Սերբիայի նախագահը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլից պահանջել էր վերջ տալ լոբբիստական գործունեությանը Կոսովոյի անկախությունը ճանաչելու ուղղությամբ: