կարևոր
934 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-02 11:39
Հասարակություն

Աշխատանքից ազատված պաշտոնյան ավելի քան մեկ տարի շարունակում է մնալ ագրարայինի խորհրդի կազմում

Աշխատանքից ազատված պաշտոնյան ավելի քան մեկ տարի շարունակում է մնալ ագրարայինի խորհրդի կազմում

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը սահմանում է, որ եթե հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսվել է, որ հոգաբարձուների խորհրդի անդամը կամ նախագահը (համանախագահները) նշանակվում են ի պաշտոնե, ապա այդ անձի լիազորությունները համարվում են դադարած նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման մասին լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Նույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:

Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի կառավարիչը տեղեկացնում է հիմնադիրներին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է մինչ օրս հանդիսանում ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Սակայն Արմենուհի Պողոսյանին ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը 2025թ. հոկտեմբերին ազատել է վարչության պետի պաշտոնից:

Ստացվում է, որ ավելի քան մեկ տարի պետական պաշտոն չզբաղեցնող Արմենուհի Պողոսյանը օրենքի խախտմամբ հիմնադրի կողմից ներկայացված է համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում:

ԿԳՄՍ նախարարությունն է մեղավոր, թե համալսարանի ռեկտորը օրենքի խախտման համար, Yerkir.am-ն կանդրադառնա առաջիկայում: