|
Փոխարժեքներ
02 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
«Հյուսիս» զորախմբի զինծառայողները հետևել են ուկրաինացի մատակարարներին՝ սկսելով նրանց թիկունքային պահեստից, և հրետանային հարվածներ են ուղղել Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈւ ծանր հեքսակոպտերների գաղտնի բազաների ուղղությամբ։ Այս մասին ՌԻԱ նովոստիին հայտնել է «Կրեստ» (Խաչ) մականունով գումարտակի հրամանատարը։
Նրա խոսքով՝ սկզբում հակառակորդի թիկունքում իրականացված օդային հետախուզության միջոցով հայտնաբերվել է սննդամթերքի և զինամթերքի պահեստ։
Սակայն հրամանատարությունը հանձնարարել է անմիջապես չհարվածել այդ օբյեկտին, այլ մշտական հսկողություն սահմանել դրա նկատմամբ և հետևել այն զինծառայողների տեղաշարժի երթուղիներին, որոնք բեռներ էին տեղափոխում։