|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի կառավարության տրամադրության տակ են հայտնվել թուրքական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքերի բեկորներ, որոնք համալրված են Կանադայում արտադրվող` ավիահարվածների թիրախավորման օպտիկական սարքավորումով: Այս փաստը հաստատել է The Globe and Mail-ը:
Պարբերականում նշվում է, որ այս հանգամանքը հաստատում է այն պնդումները, որ Ադրբեջանն օգտագործում է անօդաչու թռչող սարքեր, որոնք համալրված են կանադական ռազմական տեխնոլոգիաներով: Դրանք ի սկզբանե հաստատված են եղել Թուրքիա արտահանվելու համար, սակայն հետո տեղափոխվել են Ադրբեջան:
Ըստ The Globe and Mail պարբերականի՝ Հայասատան եկած լուսանկարչի, հայկական կողմի ոչնչացրած ԱԹՍ-ի հիմնաթիթեղի վրայի սերիական կոդը անհերքելի է դարձնում, որ դա կանադական արտադրության է: Նույն հիմնաթիթեղը առկա է նաեւ Baykar-ի՝ `թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի արտադրողի կողմից: