|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մերձմոսկովյան Դուբնա քաղաքում սկսվել է հարվածային անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության համար առաջին մասնագիտացված գործարանի կառուցումը: Նախատեսվում է, որ ձեռնարկությունը, որը կարտադրի «Ինոխոդեց» մարտական անօդաչու սարքերը, աշխատանքները կսկսի նոյեմբերից:
Ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ նախագծում ներդրումները կազմում են ավելի քան չորս միլիարդ ռուբլի: Արտադրությունը կլինի էկոլոգիապես մաքուր, իսկ ընդհանուր տարածքը՝ 45 հազար քառակուսի մետր: Ձեռնարկությունում կաշխատի ավելի քան 1,5 հազար մարդ, բյուջե տարեկան հարկային վճարումները կկազմեն ավելի քան 900 միլիոն ռուբլի: