կարևոր
592 դիտում, 57 րոպե առաջ - 2026-11-02 13:59
Աշխարհ

Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է Իլիանա Յոտովան

Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է Իլիանա Յոտովան

Բուլղարիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է երկրի՝ ժամանակավոր գործող նախագահ Իլիանա Յոտովան: Նա դարձել է Բուլղարիայի պատմության մեջ առաջին ընտրված կին պետության ղեկավարը։

Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, Իլիանա Յոտովան հանդես է գալիս Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու դեմ ու քննադատել է հակառուսական պատժամիջոցները։

Քվեները հաշվելուց հետո պարզ է դարձել, որ Իլիանա Յոտովան ստացել է ձայների 57,66%-ը, իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության  կողմնակից 39.38%-ը։

Ընտրությունների նախօրեին Իլիանա Յոտովան ԵՄ-ին Պուտինի հետ ուղիղ բանակցությունների կոչ էր արել։