|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՌԴ Սամարայի մարզում ոչնչացրել են գրոհայինի, որն ահաբեկչություն էր նախապատրաստում: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն:
Անվտանգության դաշնային ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ մասնավոր տներից մեկում զինված տղամարդ կա: Իրավապահներն առաջարկել են նրան հանձնվել, սակայն հանցագործը հրաժարվել է: Արդյունքում` նրան ոչնչացրել են:
Տանը, որտեղ նա բնակվել է, հայտնաբերել են զենք, ինքնաշեն պայթուցիկ սարք: Տղամարդը ցանկացում էր ահաբեկչություն իրականացնել մարդկանց կուտակման վայրերում: