|
Փոխարժեքներ
23 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Տվերի մարզի Քիմրի քաղաքում ահաբեկչություն է կանխվել. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ երկրի Անվտանգության դաշնային ծառայությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
«Ձերբակալվել է 2001 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որը ներգրավված էր կառավարական շենքերի հրկիզման, իրավապահ մարմինների և պետական ծառայողների վրա զինված հարձակումների գործով նախապատրաստմանը»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում:
Առգրավվել են «ՊՄ» տրավմատիկ ատրճանակ՝ ինքնաշեն զինամթերքով, սառը զենք եւ օրագրեր՝ պլանավորվող հանցագործության մասին տվյալներով: Թե ինչ դրդապատճառներով է նա առաջնորդվել, չի հստակեցվում ։
Հարուցվել է քրեական գործ: