|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի 35 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք. գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1836-ի, որն ընդգրկում է երկրի 71 շրջան: Վարակման հետևանքով 8 մարդ մահացել է:
Միևնույն ժամանակ վարակման դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է մայրաքաղաք Մոսկվայում` 1226:
Հիշեցնենք՝ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից 33 983-ը՝ ավարտվել է մահվամբ, իսկ ավելի քան 151 793 մարդ ապաքինվել է։