|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման 7099 նոր դեպք է գրանցվել․ վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է 100 000-ը. այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսից երկրում մահացել է 101, ապաքինվել՝ 1333 մարդ։
Համավարակից ի վեր՝ ՌԴ 85 շրջանում կորոնավիրուսով վարակվել է 106 498 մարդ (մեկ օրում 7,1% աճ), հիվանդությունից մահացել է 1073, ապաքինվել՝ 11 619 հոգի։
Հայտնի է նաև, որ նոր վարակակիրների գրեթե 40 տոկոսը որևէ ախտանշան չունի։ Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 3039: