|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Չինաստանում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք, ապաքինվել է 87 հիվանդ, իսկ մահվան դեպքեր չեն արձանագրվել. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Չինաստանի առողջապահության նախարարությանը հղումով։
Նշվում է՝ վարակման միակ դեպքը գրանցվել է Շանհայում: Ընդհանուր առմամբ, հիվանդանոցներում շարունակում է մնալ 395 հիվանդ, որից 29-ը գտնվում է ծանր վիճակում: 77 853-ն առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցներից, 4633 մարդ մահացել է: Երկրում մինչ այժմ գրանցվել է վարակման 82 881 դեպք: