|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կորոնավիրուս է հայտաբերվել Ղազախստանի արևմուտքում գտնվող երկրի խոշորագույն Տենգիզ նավթահանքի 71 աշխատողի մոտ, նրանցից 12-ն առողջացել են։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ տարածաշրջանային օպերատիվ շտաբին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3200 դեպք, որից 25-ը՝ մահվան ելքով։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի օրը հայտարարել էր մինչև մայիսի 11-ն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին, որը գործում է մարտի 16-ից։ Միևնույն ժամանակ նա հայտնել էր նաև Նուր-սուլթանի և Ալմաթիի միջև ավիահաղորդակցության վերսկսման, ինչպես նաև առանձին շրջաններում կարանտիային ռեժիմի մեղմացման մասին։