կարևոր
448 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-24 21:35
Հասարակություն

2022 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Զովունիում․ նրա մոտ մարիխուանա է եղել

2022 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Զովունիում․ նրա մոտ մարիխուանա է եղել

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունն իրացրել էին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի գործընկերների հետ։

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15․55-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին էր ներկայացվել մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ 40-ամյա տղամարդը։ 2022 թվականից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա, որն ըստ իրեն՝ անձնական օգտագործման համար էր։ 40-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։