|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի վերաբերյալ:
«Զբոսաշրջության խթանման, զբոսաշրջիկների համար անհարկի բարդությունները, մասնավորապես` ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիր տրամադրելիս դիմում-հարցաթերթիկների լրացումն ու մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը կանխիկ եղանակով վերացնելու նպատակով հանձարարական է տրվում»,- ասաց վարչապետը:
Մասնավորապես` հանձնարարեց ոստիկանությանը` մեկ շաբաթվա ընթացքում շահագրգիռ մարմինների հետ կառավարության հաստատմանը ներկայացնել որոշման փոփոխության որոշման նախագիծ, որով առաջարկվում է վերացնել օտարերկրյա քաղաքացիների համար դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը սահմանային անցակետերում:
Հանձնարարվեց նաև ֆինանսների նախարարին քննարկել ու ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցակետերում ՀՀ մուտքի վիզայի վճարի գանձումը անկանխիկ եղանակով գանձելու վերաբերյալ: