կարևոր
832 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-08 17:59
Աշխարհ

Իրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Փեզեշքիան

Իրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Փեզեշքիան

Իրանը կշարունակի դիմադրել ԱՄՆ-ին և Իսրայելին, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով, չնայած Իրանի՝ հակամարտությունից խուսափելու ցանկությանը, Թեհրանը մտադիր է շարունակել իր դիմադրությունը ԱՄՆ-ին և Իսրայելին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ դեմ է եղել պատերազմին և հավատացել է, որ ժողովրդի շահերը և տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվեն պատերազմի կրակը կանխելու միջոցով։ Սակայն, ինչպես Իրանը մինչ այժմ քաջաբար պաշտպանվել է ագրեսիայի դեմ, այս դիմադրությունը կշարունակվի վճռականորեն, մինչև ագրեսորները լիովին չզղջան իրենց գործողությունների համար», - նշել է Իրանի նախագահը։