|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանը երբեք մահափորձ չի ծրագրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Սա ևս մեկն է այն սխեմաներից, որոնք Իսրայելը և այլ երկրներ մշակում են իրանաֆոբիան խթանելու համար... Իրանը երբեք չի փորձել և չի ծրագրել որևէ մեկին սպանել, համենայնդեպս իմ իմացությամբ», - ասել է նա NBC News-ին։
Ինչպես նշում է NBC News-ը, Փեզեշքիանն ասել է, որ Իրանը բաց է Թրամփի վարչակազմի հետ երկխոսության համար, սակայն ասել է, որ ԱՄՆ-ն նախկինում չի կատարել իր պարտավորությունները և փորձել է տապալել Իրանի իշխանությունը։
Ավելի վաղ Թրամփն, առանց մանրամասներ կամ ապացույցներ ներկայացնելու, Իրանին մեղադրել էր իր դեմ արդեն կոնկրետ, բայց անհաջող «գործողություններ» կատարելու և դրանք կրկնելու մեջ։ Թրամփն ընդգծել է, որ իրեն ոչ մի սպառնալիք չի վախեցնում և ասել է, որ ԱՄՆ զինվորականները «հետևում և սպասում են», որպեսզի տեսնեն, թե ինչպես կզարգանա իրավիճակը։