|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի Իսլամական Հանրապետությունը խաղաղության կողմնակից է, թշնամի է պատերազմին, բայց, միաժամանակ, վճռական է պաշտպանել իր սահմանները, անվտանգությունն ու ժողովրդին։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մեջբերելով Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը։
«Մենք հարուստ փորձ ունենք իրանական մշակույթի և քաղաքակրթության սրտում՝ մարդկության տառապանքները մեղմելու համար»,-ասել է Փեզեշքիանն Իրանի բնական և պատմական վայրերը ցուցադրող տեսանյութերին կից գրառման մեջ։
Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը լի է գեղեցկությամբ, բարեկամությունն առատ է երկրի յուրաքանչյուր անկյունում։
«Մենք միշտ ձգտել ենք կամուրջներ կառուցել այլ ազգերի հետ, այլ ոչ թե պատեր։ Մենք խաղաղության կողմնակիցներ ենք, պատերազմի թշնամիներ և միևնույն ժամանակ վճռական ենք Իրանի սահմանները, անվտանգությունը և ժողովրդին պաշտպանելու հարցում», - հավելել է Իրանի նախագահը։