|
Փոխարժեքներ
25 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.47 |
| EUR | ⚊ | € 394.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.399 |
| GBP | ⚊ | £ 471.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, սակայն մտադիր չէ կապիտուլյացիայի գնալ։
«Մենք բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների և այլ երկրների հետ, բայց մենք կպահպանենք մեր արժանապատվությունը և չենք տրվի ամբարտավանությանը: Մենք փորձում ենք խնդիրները լուծել բանակցությունների միջոցով:
Բայց դա չի նշանակում, որ մենք հանձնվում ենք», - ասել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմն արձագանքել է պատասխան հարվածներով։
Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։
ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։
Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատնվում են։