Միասին կարող ենք
կարևոր
1348 դիտում, 7 ժամ առաջ - 2026-05-05 22:54
Աշխարհ Տարածաշրջան

Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան

Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև։

«Մեր խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը, մի կողմից, վարում է մեր երկրի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն, մյուս կողմից՝ ակնկալում է տեսնել Իրանին բանակցությունների սեղանի շուրջ և, ի վերջո՝ կապիտուլյացիա միակողմանի պահանջների առջև, սակայն նման հավասարումն անհնար է և անիրատեսական», - ասված է հաղորդագրության մեջ։

Իրանի նախագահն այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետի թեկնածու Մուհամեդ Ալի ազ-Զեյդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ 

Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։ 

Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։