կարևոր
550 դիտում, 16 րոպե առաջ - 2026-11-23 22:15
Քաղաքական

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը քննադատել է ԹՐԻՓՓ նախագիծը

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը քննադատել է ԹՐԻՓՓ նախագիծը

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը նոյեմբերի 23-ին անդրադարձել է հայ-ամերիկյան TRIPP նախագծին՝ այն հիշատակելով Հորմուզի նեղուցով անցնող երթուղու համատեքստում։

«Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ լինի Իրանի հարավում, թե հյուսիսում, լինի խոսքը Հորմուզի նեղուցով անցնող հարավային երթուղու, թե TRIPP-ի մասին»,- գրել է Մոխբերը X-ում։

Նա TRIPP-ն անվանել է նաև «այսպես կոչված Զանգեզուր»։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը երկրի համար «կարմիր գիծ» են, և Թեհրանը թույլ չի տա դրանք անտեսել։

Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։