|
Փոխարժեքներ
30 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.19 |
| EUR | ⚊ | € 434.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9466 |
| GBP | ⚊ | £ 501.44 |
| GEL | ⚊ | ₾ 138.07 |
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանի դեմ նոր ագրեսիան աղետալի կլինի ԱՄՆ-ի համար։
«Պատմությունը կգրանցի, որ Իրանի ժողովուրդը խորտակել է ամերիկյան գերտերությունը Պարսից ծոցում և Օմանի ծովում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռեզայիի խոսքը մեջբերում է Press TV իրանական հեռուստաալիքը։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ի համար «ամենաքիչ ծախսատար տարբերակը» կլինի ընդունել այն տասը պայմանները, որոնք Իրանն առաջադրել է իրավիճակը կարգավորելու համար։
Ռեզային նաև հերքել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջության վատ վիճակի մասին լուրերը։ Նա նոր առաջնորդին անվանել է «երիտասարդ, առողջ ու էներգիայով լի» և հայտարարել, որ նա «խելացի ձևով է կառավարում երկրի գործերը»։
«Սպանված առաջնորդի (Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի) վրեժը մնում է ուժի մեջ և կիրականացվի միայն Իսրայելի ոչնչացումից հետո», - հավելեց Ռեզային։
Իր հերթին, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին խոստացել է արագ պատասխանել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններին։
«Եթե նրանք ևս մեկ քայլով մոտենան, մենք անմիջապես օպերատիվ միջոցներ կձեռնարկենք», - ասել է Իրանին։
Հրամանատարը նշել է, որ Վաշինգտոնը սխալմամբ ենթադրել է, թե կկարողանա կարճ ժամանակում հաղթել Իրանին։ «Այս ենթադրությունն այժմ կատակ է դարձել ռազմական ակադեմիաներում։ Մենք մինչև մեր արյան վերջին կաթիլը միավորված ենք մեր նահատակների վրեժը լուծելու համար», - հավելել է նա։