|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ մաքսատուրքերի բարձրացման դեպքում Կանադան պատրաստ է պատասխան քայլերի։
«Մենք չենք նահանջի, եթե Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանվեն։ Մենք չենք հանգստանա, քանի դեռ այդ որոշումը չի չեղարկվել։ Պատասխանի բոլոր հնարավորությունները դիտարկվում են», - Թրյուդոյի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից պատրաստ է 25% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ՝ որպես պատասխան այդ երկրներից անօրինական միգրանտների և թմրանյութերի ներհոսքին։