|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը փետրվարի 14-ին հայտարարել է, որ երկիրը բախվել է կորոնավիրուսի նոր ալիքի, եւ նախազգուշացրել COVID-19-ով հիվանդացության զգալի աճի մասին, հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:
«Դա խնդիրների եւ ռիսկի ժամանակաշրջան է, այդպիսի իրավիճակ մենք մինչեւ այժմ չենք տեսել»,- Արդեռնն ասել է լրագրողների հետ շփման ժամանակ:
«Մենք համավարակի սկսվելուց ի վեր երկու տարվա ընթացքում առաջին անգամ մտնում ենք մի ժամանակաշրջան, երբ Նոր Զելանդիայի բնակիչները կհանդիպեն կորոնավիրուսի էլ ավելի շատ դեպքերի»,- նշել է նա:
Վերջին օրերին Նոր Զելանդիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդանացների թիվը:
Վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19-ի 981 նոր դեպք: Worldometers վիճակագրական պորտալի տվյալների համաձայն, համավարակի ժամանակ Նոր Զելանդիայում ավելի քան 21․500 մարդ ախտահարվել է COVID-ով, նրանցից 53-ը մահացել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: