կարևոր
421 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-15 23:55
Աշխարհ Տարածաշրջան

Իրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասին

Իրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասին

Հորմուզի նեղուցը փակ է, և դրա միջով անցումը պետք է համաձայնեցվի իրանական կողմի հետ։

Ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի բանակի համակարգող տեղակալի պաշտոնակատար, փոխծովակալ Հաբիբոլլա Սայյարին։

«Եթե նեղուցը փակ չլիներ, և նավթը շարունակեր անցնել դրա միջով, ապա Միացյալ Նահանգներում բենզինի գները չէին աճի»,- լրագրողներին ասել է Սայյարին։

Նրա գնահատմամբ՝ դա ակնհայտ փաստ է, որը լրացուցիչ ապացույցների կարիք չունի։