|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցով կայուն և անվտանգ նավագնացություն, եթե Թեհրանի նկատմամբ սպառնալիքներ չլինեն։ Այս մասին տեղեկացրել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։
«Եթե սպառնալիքները վերացվեն և նոր ընթացակարգերը գործարկվեն, ապա հնարավոր կլինի ապահովել անվտանգ և կայուն նավագնացություն նեղուցով», - նշվում է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի՝ X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ։
Միաժամանակ ԻՀՊԿ-ն երախտագիտություն է հայտնել Պարսից և Օմանի ծոցերում գործող նավատերերին և նավապետներին՝ Հորմուզի նեղուցում Իրանի սահմանած կանոնների պահպանման համար։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են մեկ էջանոց փոխըմբռնման հուշագրի շուրջ համաձայնության, որը կարող է վերջ դնել պատերազմին։