կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-06 13:02
Աշխարհ

Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճարներ սահմանելու հարցը

Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճարներ սահմանելու հարցը

Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի տարանցման համար փոխադրվող բեռի հայտարարագրված արժեքի 3%-ից մինչև 7%-ի չափով վճարներ սահմանելու հարցը։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ իրանական կողմը 5-7% չափով վճարի սահմանում է պահանջում։ Օմանն իր հերթին առաջարկում է սահմանել ավելի ցածր դրույքաչափ՝ 3%:

Ընդ որում, ԱՄՆ-ն կտրուկ դեմ է արտահայտվում Հորմուզի նեղուցով տարանցման համար հօգուտ Իրանի որևէ ծառայության վճարի։ Պարսից ծոցի երկրները գտնում են, որ ցանկացած վճարում պետք է բացառապես կամավոր բնույթ կրի։