կարևոր
808 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-25 21:17
Աշխարհ

Իրանն ու Օմանը պայմանավորվել են նաև համատեղ ականազերծել Հորմուզի նեղուցը

Իրանն ու Օմանը պայմանավորվել են նաև համատեղ ականազերծել Հորմուզի նեղուցը

Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ժամանակավոր միջանցք ստեղծելու, ինչպես նաև նեղուցի ջրային տարածքն ականազերծելու շուրջ։

Ինչպես հայտնել է IRNA-ն, այս մասին հայտարարություն են տարածել երկու երկրները։

«Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության վերականգնման շուրջ խորհրդակցությունների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Օմանի Սուլթանությունը պայմանավորվել են ստեղծել ժամանակավոր համատեղ ծովային միջանցք և իրականացնել նեղուցի ականազերծման համատեղ ծրագիր»,- ասվում է փաստաթղթում։

Կողմերը կշարունակեն տեխնիկական բանակցությունները՝ նեղուցով նավերի տեղաշարժի մշտական երթուղին որոշելու նպատակով։ Թեհրանն ու Մասկատը նաև կքննարկեն նեղուցի և դրանով իրականացվող ծովային հաղորդակցության կառավարման ապագա ձևաչափը, տեղեկատվության փոխանակման համակարգը, ինչպես նաև նավագնացության համար անհրաժեշտ անվտանգության և այլ ծառայությունների տրամադրումը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը։