Միասին կարող ենք
կարևոր
1264 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-10 00:13
Աշխարհ

Ամերիկյան նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով հնարավոր է միայն Իրանի հատուկ համաձայնությամբ. Իրանի ԱԳՆ

Ամերիկյան նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով հնարավոր է միայն Իրանի հատուկ համաձայնությամբ. Իրանի ԱԳՆ

Հորմուզի նեղուցը բաց է մնում ամերիկյան նավերի համար, սակայն տարանցումը հնարավոր է միայն Իրանի հատուկ համաձայնությամբ և թշնամական գործողությունների բացակայության դեպքում։

Բրիտանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։

«Քանի դեռ նեղուցը բաց է, յուրաքանչյուր լցանավ և նավ պետք է նախապես համաձայնեցնի անհրաժեշտ միջոցառումները Իրանի իշխանությունների հետ՝ անվտանգ անցումն ապահովելու համար։

Ոչ մի տարբերություն չկա, բացառությամբ ցանկացած թշնամական վարքագծի։ Մենք կարծում ենք, որ ներկայում նման նշաններ չկան, ուստի բոլորը կարող են սովորական եղանակով անցնել նեղուցով»,-ասել է իրանցի պաշտոնյան։