կարևոր
262 դիտում, 18 րոպե առաջ - 2026-11-26 22:57
Աշխարհ

Իրանը հաստատել է Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերի շարունակությունը

Իրանը հաստատել է Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերի շարունակությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերը շարունակվում են։

«IRIB» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արաղչին հայտնել է, որ երկու երկրների միջնորդները շարունակում են կողմերին փոխանցել տարբեր գաղափարներ և առաջարկներ։

Նրա խոսքով՝ հնարավոր դիվանագիտական նախաձեռնությունները ներկայումս քննարկման փուլում են։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր.

«Միջնորդները՝ մասնավորապես Պակիստանը, ինչպես նաև Կատարը, շարունակում են իրենց ջանքերը, քանի որ մտահոգված են ստեղծված իրավիճակով։ Եվ հենց սա էլ միջնորդների էությունն է. ցանկացած հանգամանքներում նրանք շարունակում են իրենց ջանքերն ու ծառայությունները»։