կարևոր
358 դիտում, 27 րոպե առաջ - 2026-11-26 20:15
Աշխարհ

Իրանը ԱԹՍ-ով հարձակում է իրականացրել Քուվեյթի վրա. 2 իտալացի է զոհվել. ANSA

Իրանը ԱԹՍ-ով հարձակում է իրականացրել Քուվեյթի վրա. 2 իտալացի է զոհվել. ANSA

Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Քուվեյթին։

«ANSA»-ի փոխանցմամբ՝ Քուվեյթի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ գերմանական «Rheinmetall» ընկերության երկու իտալացի աշխատակիցներ զոհվել են ռազմավարական կարևոր ենթակառուցվածքային օբյեկտի վրա հարձակումը հետ մղելիս խփված ԱԹՍ-ի բեկորներից։

Հաղորդագրության համաձայն՝ զոհված իտալացիները մարտից ի վեր տարածաշրջանում տեղակայված զինվորական և քաղաքացիական անձնակազմի անդամներ էին։

«Rheinmetall»-ի «Skynex» զենիթային համակարգը տեղակայվել է Քուվեյթում՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար։