|
Փոխարժեքներ
26 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.28 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3892 |
| GBP | ⚊ | £ 472.26 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է Կինո Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթեի մասին ֆիլմի պրեմիերայի շրջանակում իրականացված երաժշտական և պարային բեմադրության շուրջ ստեղծված աղմուկին՝ գրելով.
«Էլ ինչի եք դես ու դեն ընկնում, միանգամից հայտարարեք.
«Եթե մի անգամ էլ ֆիլմի պրեմիերայի ժամանակ պարեցիք, պատերազմ կլինի»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն այս մասով հայտարարել էր.
«Ես միայն կարող եմ ասել, որ «ԿինոՄոսկվայի» վրա տեսա, որ ավտոմատներով պարում են, ու ավելի աբսուրդ տեսարան պարզապես դժվար է պատկերացնել։ Եկեք Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ, Հայաստանն էլ մի կողմ թողնենք, ասենք, եվրոպական մի երկրից նայում են Երևանի կենտրոնում թիվ մեկ կինոթատրոնի վրա մարդիկ ավտոմատներով պարում են։ Այսինքն, մենք սա չենք տեսնում, հետո զարմանում ենք, թե ինչու է էն մի բանն էսպես, էն մեկը՝ էնպես․ դա աբսուրդ է. հետո ասում են, թե Հայաստանում բռնատիրություն է։ Ո՞վ էր թույլ տվել այդ մարդկանց ավտոմատներով պարել. գային, ասենք, կառավարության շենքի ներսում պարեին, գնային, ԱԺ-ում ավտոմատներով պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»։
Հետաքրքրական է, որ դիպվածին արձագանքել է նաև Կինո Մոսկվայի տնօրինությունը՝ խոստանալով Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»։
«Հաշվի առնելով «ՄՈՆԹԵ» ֆիլմի պրեմիերայի շրջանակում իրականացված երաժշտական և պարային բեմադրության շուրջ առկա հանրային հետաքրքրությունը՝ ԿինոՄոսկվայի ղեկավարությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը։
«ԿինոՄոսկվա» կինոթատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հաշվի առնելով «ՄՈՆԹԵ» ֆիլմի պրեմիերայի շրջանակում իրականացված երաժշտական և պարային բեմադրության շուրջ առկա հանրային հետաքրքրությունը՝ ԿինոՄոսկվայի ղեկավարությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը։
Ինչպես մյուս բոլոր ֆիլմերի պրեմիերաների դեպքում, այնպես էլ տվյալ դեպքում ԿինոՄոսկվան գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա ֆիլմարտադրողին, մասնավորապես՝ «ԳԵՆԵՏԻԿ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը, տրամադրել է ֆիլմի պրեմիերայի անցկացման հարթակ։
Պրեմիերայի գեղարվեստական ձևավորումը, երաժշտական և պարային բեմադրությունների ընտրությունը, դրանց բովանդակությունը, ինչպես նաև օգտագործված բեմադրական ատրիբուտները բացառապես ֆիլմի պրեմիերայի կազմակերպիչների իրավասության տիրույթում են և դուրս են «ԿինոՄոսկվա» կինոթատրոնի պայմանագրային իրավասությունների շրջանակից։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով սույն թվականի նոյեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ Վարչապետի կողմից հնչեցված նկատառումները, պատրաստակամ ենք հետագայում համանման իրավիճակներում առավել հետևողականություն դրսևորել»,- ասված է հայտարարության մեջ։