|
Փոխարժեքներ
26 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.28 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3892 |
| GBP | ⚊ | £ 472.26 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը, խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը նոյեմբերի 26-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բաումանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Շվեյցարիա համագործակցությանը, ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, տարածաշրջանային զարգացումներին ու ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերություններին առնչվող հարցեր։
Արթուր Խաչատրյանը մտահոգություն է հայտնել, իր կարծիքով, Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ինչպես նաև ՀՀ Կառավարության հրապարակած նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ։
Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում քաղաքական առաջնորդների կալանավորումներին ու քաղաքական հետապնդումներին։
Պատգամավորներն իրենց դիտարկումներն են ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ՝ կարևորելով առանց նախապայմանների փաստաթղթի ստորագրումը։ Այս համատեքստում ընդգծվել է մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտությունը։
Դեսպանը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորհրդարանական համագործակցության խորացման կարևորությունից։ Այս համատեքստում Անդրեա Բաումանն ընդգծել է բարեկամական խմբերի դերակատությունն ու արժևորել վերջին տարիների փոխգործակցությունը։ Նա բարձրաձայնել է Շվեյցարիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվող միջազգային ծրագրերը։
Կողմերը համակարծիք են եղել, որ, մասնավորապես, տնտեսական ոլորտում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտություն կա։