կարևոր
418 դիտում, 48 րոպե առաջ - 2026-10-12 19:24
Քաղաքական

«Հայաստան» խմբակցության անդամները և ԵՄ դեսպանն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը

«Հայաստան» խմբակցության անդամները և ԵՄ դեսպանն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է նորընտիր խորհրդարանի հետ գործակցությունը։

Աննա Գրիգորյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում ժողովրդավարական իրավիճակի, դատական համակարգում առկա խնդիրների ու, իր խոսքով, քաղաքական դրդապատճառներով կալանավորման դեպքերի վերաբերյալ։ ԱԺ պատգամավորները նաև խոսել են խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած գործընթացներից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության հաստատման գործընթացին։

Խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում նաև անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։