|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ-ն կշարունակի իր դիվանագիտական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և Ռուսաստանը չի խոչընդոտում այդ գործընթացին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ։
«Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում մեզ՝ իրականացնելու կարևոր դիվանագիտական ջանքերը, որոնք, ըստ մեզ, անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց», - ասել է Միլլերը՝ մեկնաբանելով Ռուսաստանի այն հայտարարությունները, որ այլ պետությունները չպետք է միջամտեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի նախատեսած հանդիպմանը, Միլլերը նշել է, որ համապատասխան հայտարարություն կարվի, երբ նման հանդիպման ժամկետները հայտնի լինեն։