|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մոսկվան ողջունում է հարաբերությունները կարգավորելու՝ Անկարայի և Երևանի տրամադրվածությունը և պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ տարածաշրջանում իրավիճակի բարելավման շահերից ելնելով։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, կնպաստի տարածաշրջանում և, իհարկե, երկրների ու ժողովուրդների միջև վստահության և բարիդրացիության առողջ մթնոլորտի ձևավորմանը։ Այս տեսանկյունից՝ մենք ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջերս ցուցաբերված պատրաստակամությունը՝ սկսել երկկողմ երկխոսություն՝ քննարկելու համար կարգավորման խնդիրները։ Կողմերից այս նպատակների համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և ողջամիտ քայլ է՝ այդ ձգտումը զարգացնելու համար։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այս գործընթացին»,- ասել է նա։
Զախարովան բացատրել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խնդիրների լուծմանը, կապերի ամրապնդմանը և բարիդրացիությանն ուղղված քայլերին։
Նա նաև վստահություն է հայտնել, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի հանդիպումը նպաստել է Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև ձևաչափի մյուս մասնակիցների մերձեցմանը։